Վազգեն Մամիկոնյանն ազատվել է ՀՀ քննչական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետի պաշտոնից

23.11.2025 - 22:44 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը ստորագրել է հրաման, որով Վազգեն Մամիկոնյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեից։

Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնի պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Վազգեն Վոլոդյայի Մամիկոնյանին ազատել զբաղեցրած պաշտոնից՝ իր գրավոր դիմումի հիման վրա։

Հրամանն ընդունվել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 8-րդ մասով և 22-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և Վազգեն Մամիկոնյանի դիմումը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ