Սևյանի մշակույթի պալատի՝ փորձարարական կենտրոնի վերածելու գաղափարը նախագծից այն կողմ չի անցել

Lուսինե Պողոսյան 5.05.2022 - 14:58
5.05.2022 - 14:58 դիտում

Գյումրու Սեւյանի մշակույթի պալատի վերակառուցման աշխատանքները սկսելու խոստումներն ու նախագծերը մինչ օրս մնացել են միայն թղթի վրա: Գյումրու երկաթուղային կայարանին պատկանող ինքնատիպ ճարտարապետությամբ աչքի ընկնող այս շենքը ժամանակին իր փառքով եւ համբավով շատ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է եղել: Ներկայում նման կարգավիճակը վերագտնելու հեռանկարները կան, սակայն չկան շենքը վերակառուցելու համար հովանավորները: 2018 թվականին շենքի փրկության առաջարկով հանդես է եկել «Բալետ 20-21» հիմնադրամը, որի նախագիծն այս պահին համարվում է հավանականը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ