«Սևան» ՔԿՀ ծառայողները տաղավարի տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, խոշոր չափերի զանգվածներ

Աննա Կոստանյան 30.01.2024 - 11:05
30.01.2024 - 11:05 դիտում

Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում գտնվող տաղավարի տանիքում։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Արդյունքում՝ տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են պլաստմասե տարաներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 65,1 գրամ քաշով, դեղնականաչավուն, չոր առանձնացված զանգվածներ։

Բացի այդ՝ թաքստոցից հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ նույնպես լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն զանգվածով, որի քաշը տուփի հետ միասին կազմել է 23,9 գրամ։ Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ