Սևանա լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, կենդանի վիճակում լիճ է վերադարձվել 200 սիգ տեսակի ձուկ

20.01.2024 - 16:31 դիտում
Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողության միջոցառումների շրջանակում «Սևան» ազգային պարկի աշխատակիցների, Ջրային պարեկային ծառայության և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչների համատեղ իրականացված վերահսկողության միջոցառումների արդյունքում Շորժա բնակավայրի ափամերձ տարածքում լճից դուրս է բերվել 18 ձկնորսական ցանց, 200 հատ սիգ տեսակի ձուկ կենդանի վիճակում վերադարձվել է լիճ:
Հիշեցնենք, որ սիգի որսը արգելված է սույն թվականի նոյեմբերի 15-ից մինչև հաջորդ որսաշրջանի պաշտոնական մեկնարկ։
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ