Ստրասբուրգում ընդունվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը

Աստղիկ Խաչատրյան 27.09.2021 - 22:07
27.09.2021 - 22:07 դիտում

Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ-ը 80 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ բանաձևը: Բանաձևին դեմ են քվեարկել Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակության անդամները: Վերոհիշյալ փաստաթղթում հստակ ամրագրվում են այն աղետալի հետևանքները, որոնք Ադրբեջանի հակամարդկային գործողության հետևանք են: Հարկ եմ համարում ընդգծել, որ Հայաստանի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի անմիջական ջանքերի շնորհիվ մեզ հաջողվեց արմատապես փոխել փաստաթղթում հայկական կողմին վերաբերելի կարևոր դրույթներ, ինչպես նաև վերնագրում ներառվել է «Լեռնային Ղարաբաղ հակամարտություն» եզրույթը:

Այսօր Ստրասբուրգում ԵԽԽՎ-ը 80 կողմ, 18 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար…

Опубликовано Nazeli Baghdasaryan / Նազելի Բաղդասարյան Понедельник, 27 сентября 2021 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ