Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. քաղաքացիների մի մասը գիշերել է Գորիսում, մյուս մասը՝ Լիսագորում

Աննա Կոստանյան 13.12.2022 - 10:55
13.12.2022 - 10:55 դիտում

Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է. քաղաքացիների մի մասը գիշերել է Գորիսում, մյուս մասը՝ Լիսագորում
Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով մեկ օր շարունակ փաստացի շրջափակման մեջ է Արցախի Հանրապետությունը, և ոտնահարված են հազարավոր քաղաքացիների իրավունքները։

Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ ստեղծված իրավիճակով պայմանավորված` Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը՝ այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին՝ ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը` ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Իրավիճակի զարգացումների վերաբերյալ ՆԳ նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ