Ստեփանակերտցիները շնորհավորել են ռուս խաղաղապահներին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Աննա Կոստանյան 25.11.2020 - 13:19
25.11.2020 - 13:19 դիտում

Այսօր խաղաղապահների օրն է: Արցախցիները այդ տոնի խորհուրդը սեփական մաշկի վրա են զգում, քանզի նրանց պարտադրված անհավասար պատերազմի դադարեցումը նշանավորեց ռուս խաղաղապահների մուտքը Արցախ: Տարածաշրջանում զինադադարի պահպանման երաշխավորներին այսօր շնորհավորել է Ստեփանակերտի քաղաքապետը: Այդ մասին հաղորդում է Ստեփանակերտի քաղաքապետարանը:

Դավիթ Սարգսյանը այցելել է ռուս խաղաղապահների տեղակայման վայր, զրուցել նրանց հետ, ստեփանակերտցիների անունից երախտագիտություն է հայտնել խաղաղասիրական բազմագործառույթային առաքելության համար և հույս հայտնել, որ նրանց աջակցությամբ Արցախում կտիրի կայուն խաղաղություն:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ