Ալիև. Ադրբեջանը սկսել է Նախիջևանի երկաթուղու վերականգման աշխատանքները

Աննա Կոստանյան 25.11.2020 - 13:46
25.11.2020 - 13:46 դիտում

Ադրբեջանը աշխատանքներ է սկսել Նախիջևանի Ինքնավար Հանրապետության (ՆԻՀ) հետ երկաթուղային կապը վերականգնելու ուղղությամբ, հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Արդեն տրվել են նախնական ցուցումներ Նախիջևանում երկաթուղու վերականգնման հետ կապված», – ասել է Ալիևը ադրբեջանական ժողովրդին ուղղված հեռուստատեսային ուղերձում:

Բացի այդ, նա ասել է, որ գործնական քայլեր են ձեռնարկվել Բարդա-Աղդամ երկաթուղու վերականգնման ուղղությամբ:

«Այս ճանապարհն անհրաժեշտ է Աղդամի շրջանի վերականգնման և մարդկանց հարմարավետության համար, որոնք ապագայում կապրեն այնտեղ», – ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ Ֆիզուլիի շրջանից դեպի Շուշի տանող մայրուղու շինարարությունն արդեն սկսվել է:

«Այս ճանապարհը կանցնի Խոջավենդի շրջանի մի մասով: Ես հանձնարարել եմ հնարավորինս շուտ ավարտել շինարարությունը: Այնուամենայնիվ, սա մեծ ծավալի աշխատանք է, ճանապարհ չկար, ճանապարհն անցնում է անտառների միջով, կան կիրճեր, բլուրներ, շատ դժվար ռելիեֆ: Այնուամենայնիվ, մենք դա կանենք», – ընդգծել է Ալիևը:

0 մեկնաբանություն
1

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ