Ստեփանակերտում ու Ասկերանում ականազերծում է կատարվում. ԱՀ ԱԻՊԾ

Գոհար Ստեփանյան 29.11.2020 - 16:32
29.11.2020 - 16:32 դիտում

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը տեղեկացնում է, որ Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում և Ասկերանի շրջանի Մխիթարաշեն գյուղի մերձակա տարածքում տեղի են ունենում ԱԻՊԾ սակրավորական խմբերի կողմից հայտնաբերված ականների և չպայթած այլ զինատեսակների վնասազերծում։

«Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար զանգահարեք ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն», – գրված է հաղորդագրությունում։

Նշենք, որ անցած 3 օրերին Ստեփանակերտի մերձակայքում ավելի քան 500 կասետային զինամթերք է ոչնչացվել:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ