Ստեփանակերտում հայտնաբերվել է տղամարդու դի` գլխի հատվածում հրազենային վնասվածքով

Հրաչ Սահակյան 22.01.2021 - 14:08
22.01.2021 - 14:08 դիտում

Ստեփանակերտ քաղաքում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է տղամարդու դի` գլխի հատվածում հրազենային վնասվածքով: Այս մասին հայտնում է Արցախի qննչական կոմիտեն:

«2021թ. հունվարի 22-ին՝ ժամը 00:05-ի սահմաններում, Ստեփանակերտ քաղաքի Բաղրամյան փողոցում կայանված «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայի վարորդի նստատեղում գլխի հատվածում հրազենային վնասվածքով հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ 1985թ. ծնված Արթուր Աշոտի Ապրեսյանի դիակը, որի աջ ձեռքում առկա է եղել ատրճանակ»,- ասված է հաղորդագրությունում:

Դեպքի վայր է մեկնել ԱՀ քննչական խումբը՝ ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնի պետի գլխավորությամբ:

ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության առաջին քննչական բաժնում հարուցվել և վարույթ է ընդունվել քրեական գործ՝ նախատեսված ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

Ըստ մամուլում շրջանառովղ լուրերի՝ Արթուր Ապրեսյանն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի անվտանգության աշխատակիցն էր։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ