Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը. Արտակ Բեգլարյան

17.02.2022 - 22:34 դիտում
«Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին աշխատանոցը: Այս մասին տեղեկացնում է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը:
«Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության», Արմաթի 500 խմբավարների ու թիմի անդամների շնորհիվ հնարավորություն է ընձեռվել մեր պատանիներին յուրացնելու անօդաչու թռչող սարքերի նախագծման, պատրաստման, ծրագրային ապահովման և կառավարման առանձնահատկություննե­րը:
Առաջիկայում Արցախի այլ դպրոցներում ևս նման աշխատանոցներ կհիմնենք, կառավարությունն էլ պատրաստ է աջակցել այդ ծրագրերին: Եվ կարևոր է նման տեխնոլոգիական ու կիրառական գիտելիքի ու հմտությունների տրամադրումը մեր երեխաներին, որոնք արդեն հնարավորություն կունենան բարձրագույն կրթության ոլորտ մտնել կոնկրետ կողմնորոշումներով, գիտելիքներով ու նպատակներով:
Շատ ուրախ եմ, որ այսպիսի կիրառական լուծումները և՛ առաջադեմ են, և՛ համապատասխանում են մեր կարիքներին ու ռազմավարական նպատակներին: Ի գործ»,- գրել է Բեգլարյանը:

🎯 «Արմաթն օդում» ծրագրի շրջանակներում այսօր Ստեփանակերտի N3 դպրոցում բացվել է անօդաչու թռչող սարքերի կրթական առաջին…

Опубликовано Արտակ Բեգլարյան / Artak Beglaryan Четверг, 17 февраля 2022 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ