Ստեփանակերտի հրթիռակոծությունից զոհվել են քաղաքացիական 3 անձ

Գոհար Ստեփանյան 6.11.2020 - 11:41
6.11.2020 - 11:41 դիտում
Արցախի դեմ ադրբեջանաթուրքական վայրագությունը շարունակվում է։
Սա Ստեփանակերտն է հրթիռակոծությունից հետո:
Նշենք, որ Արցախի մայրաքաղաքն ամբողջ գիշերվա ընթացքում և լուսադեմին պարբերաբար հրթիռակոծվել է:
Հրթիռն ընկել է բնակելի տան վրա, զոհվել են քաղաքացիական 3 անձ:
Արցախի փրկարար ուժերը որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում փլատակների տակից հանել են քաղաքացիների դիերը։
Պայթյունից մասնակի վնասվել են նաև հարևանությամբ գտնվող բնակարանները: Այս մասին  հայտնում է  ԱՀ  Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ