Ստեղծագործ մարդիկ՝ վարպետների քաղաքում

2.09.2022 - 17:17 դիտում

Ճարտարապետությամբ, շենք-շինություններով ու նույնիսկ իր դռներով առանձնացող, արհեստի ու արվեստի ստեղծագործ քաղաքն այսօր նշում է իր օրը: «Գյումրի. վարպետաց քաղաք» տոնավաճառն ու հուշանվերների ցուցահանդես-վաճառքը քաղաքի տարբեր փողոցներում են: Արվեստագետներն ու արհեստավորները՝ Երեւանից ու Գյումրուց, անցորդների դատին են ներկայացնում իրենց աշխատանքները: Արդար զգացմունքով ու բնատուր տաղանդով՝ թաղիքագործությունից մինչեւ տիկնիկագործություն, փայտե հուշանվերներից մինչեւ պղնձե զարդեր. քաղաքի փողոցներում ամեն մեկն իր տաղանդով է ներկայանում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ