Ստացվել է 21 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ

Աստղիկ Խաչատրյան 20.07.2021 - 08:42
20.07.2021 - 08:42 դիտում

Հուլիսի 18-19-ն ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Էրեբունի վարչկան շրջանում՝ 340 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 800 քմ,

Արարատի մարզի Ազատաշեն գյուղում՝ 2000 քմ,

Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 2 հա,

Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 2.25 հա, Ալավերդի քաղաքում՝ 2 հա,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 1,7 հա, Արամուս գյուղում՝ 2000 քմ, Զովունի գյուղում՝ 1000 քմ,

Շիրակի մարզի Ախուրյան գյուղում՝ 4000 քմ,

Սյունիքի մարզի Գեղի գյուղում՝ 20 հա, Եղեգ գյուղում՝ 6 հա,

Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղում՝ 1 հա,

Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ 2 հա, Արմավիր-Մյասնիկյան ավտոճանապարհին՝ 8000 քմ, Ազատան–Արևիկ ավտոճանապարհին՝ 3,5 հա:

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 42,55 հա:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ