Ստանիսլավ Զասը կայցելի հայ-ադրբեջանական սահման, կկազմվի աշխատանքային խումբ․ ՏԱՍՍ

Աստղիկ Խաչատրյան 13.09.2022 - 23:22
13.09.2022 - 23:22 դիտում

ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում առաջարկել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված առաջարկների մշակման և իրավիճակի վերլուծություն համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նիստում առաջարկվել են քայլեր, որոնք կարող են իրականացվել օպերատիվ կարգով։ Դրանց թվում է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի այցը հակամարտության գոտի՝ պետությունների ղեկավարների համար մանրամասն զեկույց կազմելու համար։ Մյուս քայլը ՀԱՊԿ Քարտուղարության և Միացյալ շտաբի աշխատակիցներից աշխատանքային խմբի ստեղծումն է իրավիճակի վերլուծության և առաջարակների համար։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ