Սպիտակ տունը Կոնգրեսից միջոցներ է խնդրել՝ Ուկրաինային և Իսրայելին աջակցության ծրագրերի ֆինանսավորման համար

21.10.2023 - 15:30 դիտում

Սպիտակ տունը Կոնգրեսից շուրջ 106 միլիարդ դոլար է խնդրել՝ ԱՄՆ սահմանային անվտանգությանը, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին, Ուկրաինային և Իսրայելին աջակցության ծրագրերի ֆինանսավորման համար:

Ակնկալվում է, որ 2024 ֆինանսական տարվա միջոցներից 14 միլիարդ դոլարը կհատկացվի Իսրայելին՝ հիմնականում ուժեղացնելու երկրի հակաօդային և հակահրթիռային պաշտպանությունը: 61.3 միլիարդը կուղղվի Ուկրաինային:

Կիևին ռազմական աջակցության հերթական փաթեթի մասին է հայտարարել Գերմանիան: Այն ներառում է զենիթային կայանքներ, հետախուզական համակարգեր, սահմանապահների համար մեքենաներ, հրետանային արկեր և այլ միջոցներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ