Գայլը հարձակվել է քաղաքացու վրա և կծել նրան

Աննա Կոստանյան 12.04.2023 - 17:17
12.04.2023 - 17:17 դիտում

Ապրիլի 12-ին, Սպիտակի բժշկական կենտրոն է դիմել 41-ամյա տղամարդ, հայտնելով, որ գայլը քաղաքում գործող գազալցակայաններից մեկում հարձակվել է իր վրա և կծել, պատճառելով վնասվածքներ: Այս մասին հայտնում են Սպիտակի բժշկական կենտրոնի մամուլի ծառայությունից:

«Բժշկական կենտրոնում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է կատաղության դեմ պատվաստում, անհրաժեշտ միջամտություններից հետո տղամարդը դուրս է գրվել հիվանդանոցից՝ հետագա բուժումը շարունակելով ամբուլատոր պայմաններում։
Հետազոտությամբ տղամարդու մեջքի գոտկային շրջանում հայտնաբերվել է գայլի ատամի կծած վերք:

Դեպքը տեղի է ունեցել Սպիտակ քաղաքի վարչական տարածքում գործող գազալցակայաններից մեկում»,-ասված է հաղորդագրության մեջ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ