Սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց

6.02.2023 - 21:28 դիտում

Ուշադրություն

Փետրվարի 7-ին շրջանների զգալի մասում` ձյուն, Շիրակում, Լոռիում, Արագածոտնում, Կոտայքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում՝ ինտենսիվ: Լեռնային շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց:

 

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 6-ի և 8-ի ցերեկը, 9-ին, 10-ի գիշերն առանձին շրջաններում, 7-ին, 8-ի գիշերը շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն և մառախուղ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Փետրվարի 6-ի ուշ երեկոյան ժամերին, 7-ին հանրապետության հովտային գոտում տեղումները սպասվում են ձնախառն անձրևի տեսքով։ Փետրվարի 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևելյան` 4-6 մ/վ, փետրվարի 6-7-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 17-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 6-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ