Թուրքիայում երկրաշարժից հետո շուրջ 78 ստորգետնյա ցնցում է գրանցվել. ՄԱԿ

6.02.2023 - 21:09 դիտում

Թուրքիայում մոտ 78 ստորգետնյա ցնցում է տեղի ունեցել 7,7 մագնիտուդ ուժգնությամբ առաջին երկրաշարժի և 7,5 մագնիտուդ ուժգնության երկրորդ երկրաշարժի միջև ընկած ժամանակահատվածում: Այս մասին ասված է ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հրապարակած տեղեկագրում։

«Հաղորդվել է առնվազն 78 ստորգետնյա ցնցման մասին, որին ժամը 13:24-ին հաջորդել է 7,5 մագնիտուդով ուժգնությամբ երկրորդ երկրաշարժը,էպիկենտրոնը` Էկինոզու/Ղահրամանմարաշ նահանգում։ Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Գազիանթեփում և հարևան նահանգներում»,- ասվում է փաստաթղթում։

Նշվում է նաև, որ ՄԱԿ-ը և գործընկերները հետևում են իրավիճակին` հեռահաղորդակցության աշխատանքի խափանումների և էլեկտրաէներգիայի պակասի պատճառով տեղեկատվական հոսքի սահմանափակումների պայմաններում:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ