Սպասվում է անձրև և ամպրոպ

Աննա Կոստանյան 6.05.2024 - 14:23
6.05.2024 - 14:23 դիտում

Հանրապետության տարածքում մայիսի 6-ի ցերեկը, 7-8-ը՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են անձրև և ամպրոպ, մայիսի 6-7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-2 3մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ը կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքում մայիսի 6-ին կեսօրից հետո, 7-8-ը ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում են անձրև և ամպրոպ, մայիսի 6-ի երեկոյան ժամերին, 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ