Սպասում ենք վարչապետի ստորագրությանը․ Անդրեասյանը՝ սահմանադրական բարեփոխումների խորհրդի մասին

Աննա Կոստանյան 27.01.2022 - 14:10
27.01.2022 - 14:10 դիտում

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, պատասխանելով լրագրողների հարցին, խոսել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքի նախապատրաստման գործընթացի մասին։

«Սպասում ենք վարչապետի ստորագրությանը, որպեսզի խորհուրդն սկսի աշխատանքը»,- նշեց Անդրեասյանը։

Նախարարի խոսքով՝ մրցութային հիմքով ընտրվել են հասարակական կազմակերպությունները և արտախորհրդարանական ուժերը, որոնք մասնակցելու են խորհրդի աշխատանքին։

Վարչապետին ներկայացվել է աշխատանքների ժամանակացույցը։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ