«Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հոսպիտալացված 10 երեխա շարունակում է բուժօգնություն ստանալ հիվանդանոցում

Աննա Կոստանյան 10.06.2021 - 14:24
10.06.2021 - 14:24 դիտում

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին շարունակում է բուժօգնություն ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ը հոսպիտալացված 10 երեխա: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար:

Հիշեցնենք, որ երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով:

Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ, Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։

Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ