«Սուրմալու» առևտրի կենտրոնում այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են, կվերականգնվեն՝ լույսը բացվելուն պես. ԱԻՆ մամուլի խոսնակ

Աստղիկ Խաչատրյան 17.08.2022 - 22:13
17.08.2022 - 22:13 դիտում

«Սուրմալու» առևտրի կենտրոնում այս պահին որոնողական աշխատանքները դադարեցվել են, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

«Այն տեղանքը, որտեղ եղել է ենթադրյալ պայթյունը, այդ հատվածում մենք ունենք վտանգավոր պատկեր, քանի որ փլուզման վտանգն այդ հատվածում ավելի մեծ է, ու շատբի կողմից որոշում է կայացվել, որ գիշերային ժամերին աշխատանքները դադարեցվեն: Լույսը բացվելուն պես աշխատանքները նորից կվերականգնվեն», – նշեց ԱԻՆ խոսնակը:

Փրկարարները փլատակներից դուրս են բերել ընդհանուր թվով 26 քաղաքացու, որոնց 16-ը՝ մահացած: Զոհերից մեկի անձը դեռ չի նույնականացվել, մի քանի օր է պետք՝ ինքնությունը պարզելու համար: Արտակարգ իրավիճակների նախարարությունը ենթադրում է՝ այդ քաղաքացին հենց անհետ կորածներից մեկն է:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ