Սուրեն Պապիկյանը և ԵՄ առաքելության անդամները քննարկել են կազմակերպչական հարցեր

Աննա Կոստանյան 17.10.2022 - 14:53
17.10.2022 - 14:53 դիտում
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման առաքելության անդամներին:
Պաշտպանության նախարարը ողջունել է առաքելության այցը Հայաստան, հայտնել առաքելության հետ համագործակցելու և առաքելությանն աջակցելու պատրաստակամություն:
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարին են ներկայացվել առաքելության հիմնական նպատակներն ու խնդիրները: Զրուցակիցները քննարկել են առաքելության գործունեության տեխնիկական և կազմակերպչական հարցեր:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ