Սուրեն Պապիկյանը տեսակցել է Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

Աննա Կոստանյան 12.05.2023 - 12:08
12.05.2023 - 12:08 դիտում

Մայիսի 12-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ և տեսակցել Սոթքի ուղղությամբ ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ պաշտպանության նախարարին ներկայացվել են նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Նախարար Պապիկյանը վիրավորում ստացած զինծառայողներին մաղթել է շուտափույթ ապաքինում:
0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ