Սուրեն Պապիկյանը ներկա է եղել ԶՈՒ ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը

Աննա Կոստանյան 27.06.2022 - 17:10
27.06.2022 - 17:10 դիտում

Հունիսի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է եղել զինված ուժերի ավիացիայի կազմավորման 30-ամյակի առթիվ անցկացված հանդիսավոր միջոցառմանը։

Միջոցառմանը ներկա են եղել պաշտպանական գերատեսչության ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ռազմաավիացիոն զորամասերի զինծառայողներ։

Շնորհավորելով զորատեսակի զինծառայողներին մասնագիտական տոնի առթիվ՝ պաշտպանության նախարարը կարևորել է ռազմական ավիացիայի դերը բանակի մարտունակության, մասնավորապես՝ օդային սահմանների պաշտպանության գործում։ Անդրադառնալով ԶՈՒ ռազմական ավիացիայի անցած 30-ամյա ուղուն՝ Սուրեն Պապիկյանը բարձր է գնահատել թե՛ Արցախյան առաջին և թե՛ 44-օրյա պատերազմի օրերին զորատեսակի զինծառայողների ներդրումը երկրի պաշտպանության գործում։

Հանդիսավոր միջոցառման ավարտին ծառայության ընթացքում աչքի ընկած ռազմաավիացիոն ուժերի մի շարք զինծառայողներ պաշտպանության նախարարի և ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնակատարի կողմից պարգևատրվել են գերատեսչական մեդալներով, պատվոգրերով և արժեքավոր նվերներով։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ