Լիանա Հակոբյանն ընտրվեց Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավոր

Աննա Կոստանյան 27.06.2022 - 17:34
27.06.2022 - 17:34 դիտում

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Հրաչ Այվազյանի, Արտակ Զեյնալյանի և Լիանա Հակոբյանի թեկնածությունները:

Ազգային ժողովի 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել են 68-ը: Քվեատուփում եղել է 68 քվեաթերթիկ, անվավեր քվեաթերթիկ չի եղել:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ` Հրաչ Այվազյան` կողմ 0, Արտակ Զեյնալյան` կողմ 0, Լիանա Հակոբյան` կողմ 68:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ