Սուրեն Պապիկյանը ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Աստղիկ Խաչատրյան 18.01.2023 - 23:21
18.01.2023 - 23:21 դիտում

Հունվարի 18-ին տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ու Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսիի հանդիպումը:

Պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանային վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության ներկայիս կարգավիճակին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր, անդրադարձ է կատարվել երկկողմ համագործակցության զարգացման և ընդլայնման հնարավորություններին։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ