Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորամասի կառուցապատման աշխատանքների վերաբերյալ

25.03.2023 - 16:58 դիտում

Մարտի 25-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է կանանց գնդի և ժամկետային ծառայող կանանց ուսումնական կենտրոնի համար նախատեսված N զորամասի տարածք, շրջել տարածքում, տեղում ծանոթացել շենքային պայմաններին։

ՊՆ կապիտալ շինարարության և անձնակազմի բնակավորման վարչության պետը նախարար Պապիկյանին զեկուցել է զորամասի շենք-շինությունների սեյսմակայունության, ինչպես նաև վերակառուցման և նորոգման ենթակա շինությունների վերաբերյալ մանրամասներ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը կառուցապատման աշխատանքների նախագծի ու կատարման ժամկետների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ