Սուրբ Հովհաննես մատուռի մոտ քաղաքացին ընկել և վնասել է ոտքը

Աննա Կոստանյան 5.07.2023 - 16:47
5.07.2023 - 16:47 դիտում

Հուլիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները Գ․ Հ․-ին (ծնված 1965 թ․) պատգարակով իջեցրել (մոտ 200 մետր) և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ