Սուտ մատնություն` ամուսնուն արտագնա աշխատանքի մեկնելու մտքից ետ պահելու համար

Աննա Կոստանյան 14.09.2020 - 14:01
14.09.2020 - 14:01 դիտում

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է 33-ամյա կնոջ կողմից  սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի  նախաքննությունը:

Քննությամբ պարզվել է, 33-ամյա կինը սուտ մատնություն է կատարել իր ամուսնու նկատմամբ՝ վերջինիս անհիմն կերպով մեղադրելով իր անչափահաս դստեր նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ՝ ցանկանալով ամուսնուն ետ պահել արտագնա աշխատանքի մեկնելու մտքից՝ մտավախություն ունենալով, որ ամուսինը ՌԴ մեկնելուց հետո իր մոտ ետ չի վերադառնա։

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Արմավիր քաղաքի  33-ամյա բնակչուհուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (սուտ մատնություն) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ