Սուդանի մայրաքաղաքում գնդակոծվել է Թուրքիայի դեսպանատան ավտոմեքենան

6.05.2023 - 17:42 դիտում

Խարթումում գնդակոծել են Թուրքիայի դեսպանատան մեքենան։ Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան:

Սուդանի արագ արձագանքման ուժերը տեղի ունեցածի համար մեղադրել են զինված ուժերին: Նշվում է, որ թուրքական դիվանագիտական առաքելության շենքերը գտնվում են զինված ուժերի վերահսկողության տակ:

Հատուկջոկատայինները հաստատել են իրենց հանձնառությունը դիվանագիտական առաքելությունների պաշտպանությանը՝ Ժնևի կոնվենցիային և բոլոր միջազգային համաձայնագրերին համապատասխան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ