Բայդենը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ Թրամփի հաղթանակը 2024 թվականի նախագահական ընտրություններում

6.05.2023 - 16:58 դիտում

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չպետք է թույլ տալ, որ 2024 թվականի ընտրություններում հաղթի իրեն նախորդած նախագահ Դոնալդ Թրամփը:

MSNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը նաև վստահեցրել է, որ նախագահի պաշտոնի ամենափորձառու հավակնորդն է: «Ես ավելին գիտեմ, քան մարդկանց ճնշող մեծամասնությունը, ես ավելի շատ փորձ ունեմ, քան յուրաքանչյուր ոք, ով երբևէ առաջադրվել է այդ պաշտոնում»,- ասել է Բայդենը:

Նա հավելել է, որ ապացուցել է իր ազնվությունն ու արդյունավետությունը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ