Սյունիքում ոստիկանները մեծ քանակությամբ Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել

Աննա Կոստանյան 20.11.2020 - 14:37
20.11.2020 - 14:37 դիտում

Նոյեմբերի 19-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու Սիսիանի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, Երևան-Մեղրի ճանապարհի 190-րդ կիլոմետրին տեղակայված անշարժ պահակետում ստուգել են Աշտարակում բնակվող 25-ամյա մի երիտասարդի «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան։ Հայտնաբերվել են գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 105 հատ փամփուշտով, տարբեր տիպի 16 նռնակ, որոնցից 14-ը՝ պայթուցիչով, սվին-դանակ, թղթադրամի նմուշներ, ակցիզներ և այլն։ Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Զենք-զինամթերքը վերցվել է։ Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։ Պարզվել է, որ զենք-զինամթերքը բերվել է Արցախից։ Հարգելի քաղաքացիներ, կրկին հորդորում ենք Արցախից բերված զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ Միջոցառումները շարունակվում են։

`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ