Սյունիքում շինտեխնիկան անցել է գործի. Ավինյան

Աննա Կոստանյան 10.02.2021 - 17:35
10.02.2021 - 17:35 դիտում

Խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մանրամասներ ներկայացրեց Սյունիքի մարզի Շուռնուխ, Կապան, Որոտան համայնքներում հանդիպումների ու դրանց արդյուքնների վերաբերյալ:

Նա նշեց, որ որոշումներ են կայացվել վիճելի տարածքներում տուն ունեցողներին տրամադրել մեկանգամյա փոխհատուցում՝ ամեն անձին 300 հազար դրամի չափով:

Անդրադառնալով նոր տների կառուցմանն՝ Ավինյանն ասաց, որ, պայմանավորվածության համաձայն՝ շինտեխնիկան ժամանակին անցել է գործի.

«Շինարարությունն ակտիվ և ինտենսիվ սկսվել է: Չնայած համայնքապետարանի աշխատակիցները շինարարությունը փորձեցին ներկայացնել որպես ինչ-որ բարերարների աշխատանք, բայց ուզում եմ շեշտել, որ դա պետական ծրագիր է և իրականացվում է պետության միջոցներով»:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ