Սյունիքի մարզպետը Կապանի ԲԿ-ում տեղեկացել է ավտոբուսի վթարի հետևանքով բուժում ստացողների առողջական վիճակի մասին

Աստղիկ Խաչատրյան 10.03.2023 - 19:07
10.03.2023 - 19:07 դիտում

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական կենտրոնում․ նա շրջել է հիվանդասենյակներում, տեղեկացել բուժում ստացող ուղևորների առողջական վիճակի մասին։

Երեխաների առողջական վիճակն այս պահին գնահատվում է բավարար:

Մեծահասակներից 3-ի առողջական վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` բավարար:

Նշենք, որ վթարից տուժածների բուժօգնությունն առավել արագ ու արդյունավետ կազմակերպելու համար Կապանի բժշկական կենտրոն լրացուցիչ բժիշկ մասնագետներ են տեղափոխվել նաև Գորիսի ու Քաջարանի ԲԿ-ներից։

✅Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր դպրոցական ավտոբուսի վթարի վայր այցելելուց հետո եղել է Կապանի բժշկական…

Опубликовано Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration Пятница, 10 марта 2023 г.

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ