Սյունիքի մարզում ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին քարաթափումներ են լինում

Աննա Կոստանյան 11.04.2024 - 13:53
11.04.2024 - 13:53 դիտում

Ապրիլի 11-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Տաթև-Գորիս և Տաթև-Լծեն ավտոճանապարհներին տեղի են ունեցել քարաթափումներ. ավտոճանապարհները երկկողմանի փակ են: Հայտնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Սյունիքի մարզում առատ տեղումներով պայմանավորված՝ ժայռային հատվածներով անցնող ճանապարհներին գրանցվում են քարաթափումներ՝ որոշակիորեն խոչընդոտելով երթևեկությանը։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտից»:

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածներում երթևեկելիս լինել ուշադիր‚ քարաթափումների դեպքում անմիջապես տեղեկացնել 010 562533 թեժ գծին։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները սպասարկող կազմակերպություններն իրականացնում են հերթափահություն՝ մաքրելով ճանապարհները քարաթափման հետևանքներից»,- ասված է հաղորդագրության մեջ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ