Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի ճանապարհը. նրանք իշխանությունից երաշխիքներ են ուզում

Աննա Կոստանյան 17.12.2020 - 13:48
17.12.2020 - 13:48 դիտում

Սյունեցիները փակել են Կապանի օդանավակայանի հարակից ճանապարհը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` նրանք պատկան մարմիններից երաշխիքներ են ուզում սահմանների անվտանգության հետ կապված:

Ցուցարարները նշում են, որ նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ստորագրված եռակողմ հայտարարության մեջ ասվում էր, որ հակամարտող կողմերը պետք է կանգ առնեն իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն վերջին օրերի գործընթացներն այդ մասին չեն վկայում։

Ակցիայի մասնակիցները մտադիր են ճանապարհը փակ պահել այնքան, մինչև պատկան մարմիններից հստակեցում լինի։

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ