Սկզբունքայնորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծուների որոնման հարցում. Զախարովան պատասխանել է ԱԽՔ Ա. Գրիգորյանին

Աննա Կոստանյան 27.04.2023 - 13:47
27.04.2023 - 13:47 դիտում

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի երեկվա հայտարարությանն առ այն, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքը պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։

«Կարող եմ ասել, որ ՌԴ-ն իր դիրքորոշումը հստակ ներկայացրել է ապրիլի 24-ին ՌԴ ԱԳՆ-ի հրապարակած հայտարարությունում: Ներկայում ինչպես խաղաղապահ զորակազմի, այնպես էլ քաղաքական մակարդակով գործադրվում են անհրաժեշտ ջանքեր Լանչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման և նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը վերադարձի վերաբերյալ: Եվ, իհարկե, սկզբունքայնորեն կարևոր ենք համարում, որ պաշտոնական Երևանն իր ներդրումն ունենա փոխընդունելի հանգուցալուծուների որոնման հարցում», – ասել է Զախարովան:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ