Սիրողական ավիամոդելներից մինչեւ անօդաչու թռչող սարքեր

Հրաչ Սահակյան 22.12.2020 - 19:42
22.12.2020 - 19:42 դիտում

Նախնական գծագրում, հաշվարկ, դետալների հավաքագրում, եւ հերթական անօդաչուն պատրաստ է թռիչքի: Այսպիսին է Գյումրու ավիամոդելային խմբակի առօրյան: Բացի մոդելի կառուցումից այստեղ սովորում են նաեւ ծրագրավորումն ու օդում մոդելի լիարժեք տիրապետումը: Խմբակ միայն տղաներ չէ, որ հաճախում են: Սոֆին արդեն երկու տարի մասնակցում է դասընթացներին. շատ մոդելներ է հասցրել պատրաստել. ասում է նա: Լյովան ակումբի կրտսեր սաներից է, միշտ երազել է տիրապետել օդային արվեստին ու այստեղ քայլ առ քայլ մոտենում է երազանքի մասնագիտությանը՝ տիրապետելով անհրաժեշտ հմտություններին: Մոդելների պատրաստումից ու ծրագրավորումից հետո մինչեւ անօդաչուն օդ բարձրացնելը, թռիչքը կատարվում է վիրտուալ տարբերակով:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ