Սիրիայում և Թուրքիայում երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը

12.02.2023 - 14:13 դիտում

Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անադոլու»-ն տեղեկացնում է, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 24 հազար 617 մարդ։

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ՝ երկրաշարժերի զոհերի թիվը Սիրիայում գերազանցել է 4,5 հազարը։

Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա։  Հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ