Սինգապուրի առաջնորդը տարեկան կստանա յոթնապատիկ ավելի բարձր աշխատավարձ, քան ԱՄՆ նախագահը

9.09.2026 - 19:38 դիտում

Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգի տարեկան աշխատավարձը կաճի ավելի քան 1,6 անգամ՝ 2,2 միլիոն դոլարից հասնելով 3,6 միլիոն սինգապուրյան դոլարի (2,85 միլիոն դոլար)՝ գրում է CNBC-ն:

Սինգապուրի վարչապետն ամենաբարձր վարձատրվող պետության ընտրված ղեկավարն է աշխարհում։ Երկրորդ տեղը զբաղեցնող Շվեյցարիայի նախագահը տարեկան ստանում է մոտ 600 հազար դոլար, Ավստրալիայի վարչապետը՝ 450 հազար դոլար, ԱՄՆ նախագահը՝ 400 հազար դոլար:

Միջոցառումն ընդունվում է նախարարների վարձատրության ընդհանուր բարձրացման շրջանակում: Սինգապուրցի նախարարների աշխատավարձը  բարձրանակու է առաջին անգամ 15 տարվա ընթացքում:  Իշխանությունների տվյալով՝ մրցունակ աշխատավարձերն օգնում են Սինգապուրին գրավել որակավորված աշխատողների, որոնք, հակառակ դեպքում, կարող են կարիերա սկսել բիզնեսի, ֆինանսների կամ այլ բարձր վարձատրվող ոլորտներում։

Վարչապետ Վոնգի նոր աշխատավարձը ներառում է ինչպես մշտական, այնպես էլ փոփոխական բաղադրիչներ, և նա խոստանում է հինգ տարվա ընթացքում ամբողջ հավելավճարը նվիրաբերել բարեգործությանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ