Սիմֆոնիկ շնչի արվեստագետը

Աստղիկ Խաչատրյան 26.01.2024 - 19:43
26.01.2024 - 19:43 դիտում

«Լինելով սիմֆոնիկ շնչի արվեստագետ, նա թատրոն ներխուժեց լայն ու խորը մտքերով։ Նա թատերական նկարչության մեջ փոխադրեց իր հզոր սիմֆոնիզմը»:Այսպես է բնութագրել Արամ Խաչատրյանը գեղանկարիչ Մինաս Ավետիսյանին: Գյումրին ավելի քան մեկ ամիս շնչեց ու ապրեց Մինասի գյուներով: Նկարչի 95 ամյակին նվիրված ցուցահանդեսը բացառիկ էր. 45 տարի անց Մինասը նորից վերադարձել էր Գյումրի: Հայաստանի Ազգային պատկերասրահի ոսկե ֆոնդից նկարչի 28 աշխատանք էր բերվել՝ 9 գեղանկար, 18 գրաֆիկական աշխատանք:
«Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրենի խոսքով գույների վարպետի աշխատանքերը ցուցադրելն իր էական նշակությունն ուներ, այս ընթացքում Մինասի գործերը տեսնելու են եկել 2000-ից ավելի այցելուներ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ