«Սթրեսակայունություն», «Հաղորդակցում», «Կառավարում». պարգեւատրվեցին ՇՄ պարեկային ծառայողները

Հրաչ Սահակյան 18.01.2023 - 17:28
18.01.2023 - 17:28 դիտում

2022 թվականին «Ռազմավարությունների ազգային կենտրոնը», համագործակցելով Ոստիկանության պարեկային ծառայության հետ, իրականացրել է մի շարք ծրագրեր, այդ թվում՝ «Սթրեսակայունություն», «Հաղորդակցում» եւ «Կառավարում» թեմաներով վերապատրաստման դասընթացներ։ Ռազմավարությունների ազգային կենտրոնի կողմից միջազգային վկայականներով պարգեւատրվեցին վերապատրաստման ծրագրերում եւ արտաքին ծառայության վերահսկողության ժամանակ առավել աչքի ընկած ակտիվ ծառայողները՝ Պծ ՇՄ գումարտակի հրամանատար, ոստիկանության մայոր Կարեն Կուրեղյանը, ՊԾ ՇՄ ծառայության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Աղասի Խաչատրյանը, ՊԾ ՇՄ ծառայության տեսուչ, ոստիկանության կապիտան Հարութ Ղազարյանը, 1-ին վաշտի հրամանատար Մհեր Մկրտչյանը, 2-րդ վաշտի հրամանատար Հրաչ Ալեքսանյանը, Դասակի հրամանատարներ եւ 35 պարեկային ծառայողներ։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ