Սեւանա լճի մակարդակը շարունակում է նվազել

1.02.2023 - 21:53 դիտում

2023 թվականի փետրվարի 1-ի դրությամբ Սեւանա լիճը ծովի մակերեւույթից գտնվել է 1900 մետր 25 սանտիմետր բարձրության վրա՝ նախորդ տարվա փետրվարի 1-ին գրանցված նիշին զիջելով 14 սանտիմետր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիտորինգի կենտրոն»-ից, 2023 թվականի հունվար ամսին Արփա-Սեւան թունելային ջրատարով, ներառյալ ստորերկրյա հոսքը, Սեւանա լիճ է տեղափոխվել 2 միլիոն 580 հազար խորանարդ մետր ջուր։

Սեւանա լիճ թափվող գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ