ՑԱՀԱԼ-ը հաստատել է Լիբանանի հարավին հասցված հարվածները

Աստղիկ Խաչատրյան 27.08.2026 - 19:41
27.08.2026 - 19:41 դիտում

Իսրայելի պաշտպանության բանակը մի շարք հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում՝ Նաբաթիայի շրջանում գտնվող «Հըզբոլլահի» օբյեկտներին՝ հայտնել է ՑԱՀԱԼ-ի մամուլի ծառայությունը:

Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ հարվածները պատասխան են նախօրեին երեկոյան իսրայելցի զինծառայողների վրա «Հըզբոլլահի» անօդաչու թռչող սարքերի հարձակմանը:

Իսրայելի բանակից հայտարարել են, որ խոցված թիրախների թվում են եղել այն օբյեկտները, որոնք օգտագործվել են զենք պահելու համար, որը «Հըզբոլլահը» մտադիր էր կիրառել իսրայելցի զինվորականների և քաղաքացիական անձանց վրա հարձակվելու համար:

Լիբանանյան կողմի տվյալներով՝ իսրայելական հարվածի հետևանքով կին է զոհվել։

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ