Սեպտեմբերից կգործարկվի բնագիտական առարկաներ դասավանդող ուսուցիչների հավելավճարի համակարգը

Աննա Կոստանյան 27.07.2023 - 12:09
27.07.2023 - 12:09 դիտում

Սեպտեմբերից կմեկնարկի հավելավճարի նոր համակարգը բոլոր բոլոր դպրոցների ուսուցիչների համար, որոնք դասավանդում են ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն և ինֆորմատիկա, և նրանք յուրաքանչյուր ժամի համար լրացուցիչ գործակցով կվարձատրվեն: Այդ մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Համապատասխան կարգն արդեն շրջանառվել է, շուտով կհաստատվի, և սեպտեմբերից ծրագիրը կմեկնարկի»,- ասաց նախարարը:

Նա հիշեցրեց, որ գյուղական փոքր դպրոցների համար Կառավարությունն ունի ևս մեկ հավելավճարի ծրագիր: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ եթե գյուղական փոքր դպրոցում դասավանդող ուսուցչի զբաղվածությունը 1 դրույքից պակաս է, ապա նա ստանում է հավելավճար, որ մեկ դրույքը լրանա: «Սա կամավոր ատեստավորման հետ կապ չունի: Հույս ունենք, որ ուսուցիչների պակասն այս ուղղությամբ սա կօգնի լրացնել»:

Նախարարը նշեց, որ եթե այդ նույն ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում, բնականաբար, նրա դրույքը դառնում է 200 հազար դրամ, և բոլոր գործակիցները հաշվարկվում են 200 հազար դրամի նկատմամբ:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ