ՍԴ-ի 2021-ի բյուջետային հայտը նվազել է 23.227 միլիոն դրամի չափով. Աշխատակազմի ղեկավար

Գոհար Ստեփանյան 4.11.2020 - 11:55
4.11.2020 - 11:55 դիտում

Սահմանադրական դատարանի 2021 թվականի բյուջեի հայտը բաղկացած է երկու միջոցառումից՝ ՍԴ գործունեություն և ՍԴ պահուստային ֆոնդ: Առաջին հատվածով բյուջեն կազմված է 683 միլիոն 877 հազար դրամից, որի 89.3 տոկոսն ուղղվելու է աշխատավարձերի վճարմանը, բյուջե 2021-ի քննարկումների ժամանակ ասաց ՍԴ աշխատակազմի նորանշանակ ղեկավար Սամվել Առաքելյանը:

«Մնացած հատվածով նախատեսվում է ընթացիկ ծառայությունների և ապրանքների ձեռքբերում: Ի տարբերություն 2020 թվականի հաստատված բյուջեի՝ 2021 թվականի բյուջետային հայտը նվազել է 23.227 միլիոն դրամի չափով», – ասաց Սամվել Առաքելյանը:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ