Սարիկ Մինասյանը հերքում է նախարար նշանակվելու մասին լուրերը

29.07.2025 - 14:39 դիտում

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Սարիկ Մինասյանը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար նշանակվելու մասին առաջարկ չի ստացել:

Այս մասին նա հայտնել է «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում:

«Նախ նման առաջարկ չի եղել, եթե լինի էլ, հրաժարվելու եմ, քանի որ նախարարի պաշտոնն անհամատեղելի է ավագանու մանդատի հետ: Ես մշտապես հայտարարել, հիմա էլ պնդում եմ՝ Գյումրու ավագանու մանդատն ինձ համար առաջնային է և անփոխարինելի: Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում»,- ասել է Մինասյանը:

Ավելի վաղ մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն՝ Սարիկ Մինասյանը պետք է նշանակվեր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, իսկ ներկայիս նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան՝ Լիլիթ Մակունցի փոխարեն:

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ