Սաստիկ բքի պատճառով Թալին-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է

5.02.2023 - 12:27 դիտում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 5-ին՝ ժամը 10:00 դրությամբ, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Աշոցքի, Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի, Էջմիածնի, Արմավիրի, Բաղրամյանի տարածաշրջաններում և Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղում։

Սաստիկ բքի պատճառով Թալին-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

0 մեկնաբանություն
0

ՆՄԱՆԱՏԻՊ ՀՈԴՎԱԾՆԵՐ